Երևանում կկայանա ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանը
Երևանում կկայանա ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանը նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ին, Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» համաժողովի սրահում կմեկնարկի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից:
Նստաշրջանի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին: