Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենա է այրվել
Նոյեմբերի 26-ին` ժամը 00:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Դ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը, ապա ծառին և բռնկվել. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:59-ին: Այրվել է ավտոմեքենայի խցիկը՝ մասամբ և շարժիչի հատվածն ամբողջությամբ: