Նոր Զելանդիայում բացվել է Ցեղասպանության տարիներին հայ փախստականներին օգնած զինվորների հուշարձանը
Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում հուշարձան է բացվել՝ նվիրված նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք մասնակցել են Հայոց ցեղապանության տարիներին հայերի և ասորիների փրկությանը:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հուշակոթողը բացվել է քաղաքային գերեզմանոցի տարածքում: Հուշակոթողի կանգնեցման նախաձեռնությունը պատկանում է տեղի հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներին:
«Շուրջ 1,5 մլն հայ և 300 000 ասորի դարձել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության զոհը: Մինչ օրս Նոր Զելանդիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել այդ ողբերգությունը, որն աշխարհին հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն», - հաղորդում է նորզելանդական Three հեռուստաընկերության Newshub լրատվական ծառայությունը: