Չինաստանում ուսուցչուհին քաղցկեղով հիվանդ տղային մեկուսացրել է դասընկերներից՝ կարծելով, որ նա վարակիչ է
Չինաստանի հարավարևելյան շրջանում ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից՝ քաղցկեղով հիվանդ 13-ամյա աշակերտին խտրականության ենթարկելու համար:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, բժիշկները 13-ամյա Չժոու Սյաոչժոուի մոտ լիմֆոմա են հայտնաբերել, որից հետո ուսուցչուհին որոշել է, որ երեխան կարող է վարակել մյուս աշակերտներին, և վերջինիս նստեցրել է դասարանի հեռավոր անկյունում:
Տղան վերջերս էր նոր դպրոց տեղափոխվել՝ ծնողներին մոտ լինելու համար, քանի դեռ վերականգնվում է քիմիաթերապիայից հետո: Հայրը մի օր հետքրքրվել է, թե ինչու տղան գնահատական չի ստացել միջանկյալ քննություններից, և տեղեկացել է, որ ուսուցչուհին արգելել է երեխային թեստ հանձնել, քանի որ վարակված է: Այդ պատճառով տղան երեք քննություն է բաց թողել:
Տղայի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է մեկ տարի առաջ, և բուժումների շնորհիվ նա հիմա առողջ է: Տղան չէր ցանկանում, որ նոր դպրոցում իմանան իր հիվանդության մասին, որպեսզի իր ընտանիքը չմտատանջվի: Ուսուցչուհու նկատմամբ այժմ հետաքննություն է անցկացվում: