Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացրել Սաակաշվիլիի կուսակցության դեմ
Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները և նրանց հարյուրավոր կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել՝ կոչ անելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցուցարարները պահանջում են թույլ չտալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության վերադարձն իշխանության գլուխ:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 28-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող կուսակցությունը, և ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեն ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» միությունը, որն ընդգրկված է Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կազմում:
Մենք պետք է միավորվենք, մասնակցենք ընտրություններին և աջակցենք Սալոմե Զուրաբիշվիլիին», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին: