«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քարոզարշավը կսկսի Մաշտոցի պուրակից
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Ապագան ՔՈնն է» կարգախոսով:
Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Իսկ վաղը մեկնարկելիք քարոզարշավը կուսակցությունը կսկսի ժամը 11։02-ին Երևանում՝ Մաշտոցի պուրակից։