Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը. Հայաստանը 9-րդ հորիզոնականում է (տեսանյութ)
Ավարտվեց Մինսկում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը, որի շրջանակում ելույթ ունեցավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Լևոնը: Լևոնը 125 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
Մեր պատվիրակը հանդես եկավ 17-րդ համարի ներքո և մրցույթի երկրպագուներին աշխուժացրեց իր L.E.V.O.N երգով, որը հեղինակել է Արտեմ Վալտերը:
Մրցույթի հաղթող ճանաչվեց Լեհաստանի ներկայացուցիչը: Ռոքսանա Վեյգելը ժյուրիի և օնլայն քվեարկության շնորհիվ հավաքեց 215 միավոր:
Ստորև ներկայացնում ենք Լևոնի ելույթը: