Հաբիբ Նուրմագոմեդովի ընտանիքում կորուստ կա
Մենամարտերի բացարձակ աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ընտանիքում կորուստ կա։ Այս մասին հայտնել է Հաբիբի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը։
Ըստ հրապարակման, մահացել է Հաբիբի պապիկը։ «Մենք պատկանում ենք Աստծուն եւ մենք վերադառնում ենք Աստծո մոտ»,- գրել է Ալի Աբդել-Ազիզը ինստագրամյան իր էջում։ Մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։