ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նոր ղեկավարը գնահատել է Վրաստանի նախընտրական իրավիճակը
Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ռասա Յուկնյավիչենեն գլխավորում էր ՆԱՏՕ-ի ԽՎ դիտորդական պատվիրակությունը:
Գնահատելով Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ Ռասա Յուկնյավիչենեն մտահոգություն է հայտնել վարչական ռեսուրսներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությամբ առաջադրված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին կիրառելու համար: Ի տարբերություն 2012 ընտրությունների՝ 2018-ի ընտրությունները «մեծ քայլով նահանջ» են Վրաստանի համար, ասել է նա:
«Ընտրությունները հանգիստ էին և սահուն, սակայն մենք տեսանք, որ վարչական ռեսուրսն անհամաչափ օգտագործվում է մեկ թեկնածուի օգտին: Սա լավ չէ ժողովրդավարության համար:Եթե համեմատենք 2012-ի ընտրությունների հետ, առաջընթաց չկա, կա հետընթաց »,- ասել է Յուկնյավիչենեն «Ամերիկայի Ձայն» վրացական ծառայության հետ հարցազրույցում:
Յուկնյավիչենեն մեկնաբանել է նաև քաղաքացիների բանկային պարտքերը մարելու Վրաստանի կառավարության նախաձեռնությունը.
«Ես զարմացա: Չէ՞ որ դա կաշառք է: Դա անհնար է այլ կերպ կոչել, և սա անընդունելի է»,- ասել է նա: