Արտառոց դեպք Գյումրիում. ՌԴ 21-ամյա քաղաքացուհին պնդում է, որ իրեն քնած ժամանակ բռնաբարել են
Նոյեմբերի 23-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 21-ամյա Լաուրա Տ.-ն և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին, իր տանը քնած ժանանակ, իր ընկերոջ՝ 37-ամյա Ռոմիկ Գ.-ի ընկերը՝ 31-ամյա Մասիս Բ.-ն, իրեն բռնաբարել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Լաուրա Տ.-ին քնած ժամանակ բռնաբարած Մասիս Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: