ՔՊ- ում կա տոտալ դիկտատուրա. ո՞ւմ կսատարի նախկին ՔՊ-ական Գևորգ Աճեմյանը (տեսանյութ)
Նախկին ՔՊ-ական Գեւորգ Աճեմյանը կարծում է, որ ապագա խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքին իրական հակակշիռ կարող է լինել «Սասնա ծռեր» կուսակցությունը և կոչ է անում ընտրել «Սասնա ծռեր»-ին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Facebook- ի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է Գևորգ Աճեմյանը։
«Հեղափոխությունը Հայաստանում ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրն» է արել, այլ 3 ուժեր՝ թիմը, Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ քաղաքացին։ Եթե չլինեին այս երեք կոմպոնենտներից մեկը ոչ մի դեպքում չէր լինի հեղափոխություն։ Սակայն ես նախորդ անգամ էլ ասել եմ, որ ՔՊ-ում կա տոտալ դիկտատուրա, եւ սա միանշանակ է։ Որպես խորհրդարանում հակակշիռ մենք 3 տարբերակ էինք դիտարկում՝ «Քաղաքացու որոշում»-ը, «Մենք» դաշինքը եւ «Սասնա ծռերը»։ Ես ի վերջո եկա այն եզրահանգման, որ պետք է ընտրել «Սասնա ծռեր» կուսակցությանը, որովհետեւ այս կուսակցությունը միանշանակ լինելու է հակակշիռ «Իմ քայլը» դաշինքին, ավելին, շատ հզոր հակակշիռ»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում: