Apple-ի աշխատակիցները ամբողջությամբ ադամանդից մատանի են պատրաստել
Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվին և նրա գործընկեր Մարկ Նյուսոնը հերթական համագործակցությամբ են հանդես եկել:
Այս անգամ նրանք ներկայացրել են մեկ ամբողջական ադամանյա քարից և մեկ ամբողջություն կազմող մատանի: Զարդը դրվելու է աճուրդի: Դրա հավանական արժեքը կազմում է 150-250 հազար դոլար: Նշենք, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է բարեգործական հիմնադրամների:
Հարկ է նշել, որ մատանին հնարավոր կլինի ձևափոխել գնողի մատի չափին համապատասխան: