Մեր ծրագրում հայեցակարգային դրույթներով ենք խնդիրները ձևակերպել. Փաշինյան
«Մեր ծրագրում հայեցակարգային դրույթներով ենք խնդիրները ձևակերպել: Այնտեղ կան դրույթներ, որտեղ մենք ասում ենք, որ սփյուռքի մեր հայրենակիցներին սահմանափակող դրույթները պետք է հանենք»,- այս մասին քիչ առաջ համաերևանյան քայլերթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Սահմանադրության հավանական փոփոխությունների մասին` վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ որպես այդպիսին` իրենց ծրագրում չի լինելու Սահմանադրության փոփոխության մասին կետ:
«Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությանը, ապա ասեմ, որ այն նպատակ չէ, որ մենք մեր ծրագրում գրենք «Սահմանադրական փոփոխություն»: Դա միջոց է ինչ-որ նպատակի հասնելու համար, և այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինի, այդ միջոցը կկիրառվի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ պետք է իրական խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորել: