Մահացել է աշխարհի ամենագեր երեխաներից մեկը
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մահացել է աշխարհի ամենագեր երեխաներից մեկը համարվող 11-ամյա Քեյդեն Բենջամինը: Այս մասին հայտնում է Metro պարբերականը:
Հաղորդվում է, որ երեխան տառապում էր հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ: Նա անընդհատ քաղց էր զգում, ուտում էր ցանկացած բան, անգամ սննդի համար ոչ այնքան պիտանի: 11-ամյա Քայդենն ուներ նաև շաքարային դիաբետ:
Նշվում է, որ երեխան 10 տարեկանում արդեն 90 կգ է կշռել ու չի կարողացել նորմալ շնչել: