Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան. Փաշինյան
Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք որոշումներ, քննարկումներ կան ընտրություններից հետո ձևավորվելիք ԱԺ ղեկավար կազմի վերաբերյալ: Մեր թղթակցի դիտարկմամբ՝ արդեն որոշ անուններ են շրջանառվում:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախագահի պաշտոնում քնմնարկվում է «Ելք» դաշինքի անդամներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի և կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի անունները:
«Քննարկումներ, բնականաբար, ամեն տեղ էլ կարող են լինել, բայց որոշումներ չկան»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: