Պետք է լինի ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն. վարչապետ
Պետք է լինի ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն: Այս մասին այսօր, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մեր թղթակիցը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել է՝ մեծամասնություն կազմելու դեպքում իրենք միանձնյա՞ կառավարություն կկազմեն, թե՞ այլ ուժերի հետ համաձյանություն ձեռք կբերեն:
«Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը: Պետք է ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: