ԱՄՆ-ում դեռահասներն օդանավ են գողացել
Ամերիկյան Յուտա նահանգում գտնվող Ջենսեն քաղաքում երկու դեռահաս ոչ մեծ օդանավ են առևանգել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ 14 և 15 տարեկան դեռահասները Ջենսենի օդանավակայանում առևանգել են Cessna մեկշարժիչանի օդանավը, որից հետո դրանով թռչել են 24 կմ: Նրանք հաջողությամբ վայրէջք են կատարել Յուտա նահանգում գտնվող Վերնալ Ռիջինա օդանավակայանում:
Ոստիկանները ձերբակալել են իրավախախտներին և Վերնալի քննչական մեկուսարան տարել: