Դենիել Ռեդկլիֆը չի հետևում «Հարի Փոթեր»-ի աշխարհին
Դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը հանրաճանաչություն է ձեռք բերել Հարի Փոթերի դերով, խոստովանել է, որ չի հետևում իր կերպարի մասին նոր գրքերին: Այս մասին նա հայտարարել է Սեթ Մայսերի Late Night շոուի ընթացքում, գրում է Metro-ն:
2016-ի ամռանը տեղի է ունեցել «Հարի Փոթերը և անիծյալ զավակը» գրքի շնորհադեսը: Իսկ Լոնդոնի Palace թատրոնում գիրքը բեմականացվել է:
Սակայն Ռեդկլիֆը ներկա չի գտնվել դրան՝ վստահ լինելով, որ հաճելի ժամանակ չի անցկացնի թատրոնում:
«Իմ արձագանքին ասես հետևում են: Դա կարող է սնափառ և եսասիրաբար հնչել, բայց ես կարծես բոլոր կողմից շրջապատված եմ Հարի Փոթերի ֆանատներով, ինչն ինձ զայրացնում է»,-խոստովանել է Ռեդկլիֆը:
Նա նաև ասել է, որ եթե իրեն կրկին առաջարկեն նկարահանվել գրքի հերթական էկրանավորմանը, հավանաբար կհրաժարվի: