Ահազանգից հետո շտապօգնության մեքենաների վրա այլևս դրոշներ չկան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել, տեղեկացրել, որ շտապօգնության մեքենաների վրա այլևս դրոշներ չկան:
«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»,- գրել է նա:
Ավելի վաղ Արմեն Աշոտյան Facebook -ի իր էջում գրել էր «Ձախից քարոզչական դրոշ է շտապօգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությո՞ւն։ Չէ, չենք լսել …»: