Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակցիայի՝ ի աջակցություն երեխաների (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալ»-ը թվիթերյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված երեխաների պաշտպանությանը:
Ակցիայի կազմակերպիչը Save the Children կազմակերպությունն է, որը զբաղվում է երեխաներին օգնելով՝ կրթություն ստանալու, առողջական խնդիրները լուծելու, բռնությունից զերծ պահելու և այլ հարցերում:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է «զոհաբերել» 2 ֆունտ սթերլինգ և հագնել ամանորյա սվիտեր: