Աջիկան ավելացրել են Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում
Աբխազական և մեգրելական աջիկայի պատրաստման տեխնոլոգիան ստացել է Վրաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, հաղորդում է Ռիա Նովոստին:
Ելնելով այն հանգամանքից, որ պղպեղը Եվրոպայից Վրաստան է բերվել 15-րդ դարում, փորձագետները ենթադրում են, որ աբխազական աջիկայի առաջացումը կապված է հենց այդ ժամանակաշրջանի հետ:
Աջիկան օգտագործել են ոչ միայն խոհարարական, այլև բուժման, մասնավորապես, աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման նպատակով: