Ինչ Գյումրիից սկսվում է, հաջողությամբ է ավարտվում. Փաշինյան
Իսկ «Դռնեդուռ»,«Կտուրից կտուր» ձևաչափը արդիական չի՞ լինելու. նոյեմբերի 23-ին հարցրել են լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նախորդ քարոզարշավների ձևաչափի մասին.
«Անկեղծ ասած մոռացել էի՝ էդ «կտուրից կտուրի» մասին: Որտեղ հարմար կտուր լինի, կտեսնենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ քարոզարշավը սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրի քաղաքից:
Լրագրողները հիշեցրել են, որ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասել է, որ մեղավոր է զգում, որ մինչև հիմա Գյումրիում չի եղել: Գյումրիից քարոզարշավ սկսելը պայմանավորված է մեղավորությա՞ն զգացողությամբ․
«Նաև դրանով է պայմանավորված, նաև մեր փորձը ցույց է տալիս, որ ինչ Գյումրիից սկսվում է, հաջողությամբ է ավարտվում: Այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ սկսել Գյումրիից»,- հավելել է Փաշինյանը: