12 օր քարոզչության համար. գործող օրենսգրքի բազում խնդիրներից մեկն է.Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook -ի իր էջում գրել է.
«Ընկերներ, նախընտրական քարոզչությունն այն ժամանակահատվածն է, երբ քարոզչությունը կանոնակարգված է և հավասար պայմաններն ապահովված են բոլորի համար:
Դրանից առաջ քարոզչությունն արգելված չէ և կուսակցությունները, սովորաբար, սկսում են իրականացնել սեփական PR-ն ընտրություններից տարիներ առաջ: Իրոք խնդրահարույց է, որ տվյալ դեպքում նախընտրական քարոզչությունը 12 օր է:Դա շատ կարճ ժամկետ է և երաշխավորված հավասար պայմանները պետք է գործեն ավելի երկար (բայց դա գործող օրենսգրքի բազում խնդիրներից մեկն է)»: