Դերբի քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
Անգլիայի Դերբի քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:
Բանաձեւում նշում է, որ Խորհուրդը 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչում է որպես հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն:
Խորհուրդը նաեւ կոչ է անում կառավարությանը քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը: