Երբեք ոչ մի բան մի պատճառով տեղի չի ունենում, երբե՛ք. Փաշինյան
Ինչպես հայտնի է, վաղը՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քայլերթ է ծրագրել: Նա կոչ է արել քաղաքացիներին անցնել քաղաքի մի ծայրից մյուսը: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են վարչապետի պաշտոնակատարից, թե ո՞րն է երկար քայլուղու ընտրության պատճառը.
«Մենք սովոր ենք երկար ճանապարհների և հերթական անգամ ուզում ենք երկար ճանապարհ անցնել Երևան քաղաքով», – ասել է Փաշինյանը:
Լրագրողների այն հարցին՝ քայլերթի պատճառը միայն կարոտե՞լն էր, Փաշինյանն այսպես է արձագանքել.
«Գիտեք, երբեք ոչ մի բան մի պատճառով տեղի չի ունենում, երբե՛ք», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մյուս պատճառների մասին կասվի վաղը: