Փամբուխչյանը քարոզարշավի ընթացքում չի իրականացնելու իր պաշտոնից բխող որևէ գործառույթ
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն Facebook- ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ քարոզարշավի ընթացքում չի իրականացնելու իր պաշտոնից բխող որևէ գործառույթ.
«Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ, որ սկսած քարոզարշավի մեկնարկի օրից (նոյեմբերի 26-ից) մինչև քվեարկության օրը (դեկտեմբերի 9-ը) օրենքի ուժով ազատվելու եմ իմ ծառայողական պարտականությունների կատարումից, ինչը նշանակում է այդ օրերի ընթացքում չեմ իրականացնելու պաշտոնից բխող ցանկացած գործառույթ»: