Վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞. Փաշինյանի արձագանքն իրեն ուղղված մեղադրանքներին
Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել լրագրողների այն հարցին, թե ՀՀԿ-ականները պնդում են, որ իր՝ նախընտրական քարոզարշվից առաջ Գեղարքունիքի մարզ կատարած այցը միջազգային չափորոշիչների խախտում է:
Լրագրողների դիտարկմանը, թե քարոզչությունն իրականացվել է նախընտրական քարոզարշավից առաջ, ու վարչապետը դա իր աշխատանքային ժամերին է իրականացրել, Փաշինյանն այսպես արձագանքեց.
«ՀՀ որևէ քաղաքացի սահամանափակված չէ որևէ օր, որևէ երթ անելու համար»:
Փաշինյանը պարազաբանել է՝ ՀՀ օրենդրությամբ չկան նման սահմանափակումներ:
«Նա նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը և քարոզչության համար սահմանված ժամկետները հետևյալի համար են. քարոզչության համար նախատեսված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով, որևէ քարոզչություն անելու, որովհետև քաղաքական ուժերն պետք է անընդհատ քարոզչություն անեն»: