Հարբել է և հարվածել ծառին. Գերմանիայի նախկին նախագահի կնոջը զրկել են վարորդական իրավունքից
Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի կնոջը՝ Բետինային զրկել են վարորդական իրավունքից՝ հարբած ղեկին նստելու վրա:
Deutsche Welle-ի տվյալներով, երկրի նախկին առաջին տիկինը վթարի է ենթարկվել այս տարվա սեպտեմբերին: Բետինա Վուլֆը հարվածել է ծառին, որից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները կասկածի տակ են դրել վարորդի սթափ լինելը:
Ալկոհոլի թեստը ցույց է տվել ավելի քան երկու պրոմիլլե արդյունք:
Արդյունքում, բացի11 ամսով վարորդական իրավունքներից զրկվելը, Գերմանիայի նախկին առաջին տիկինը պետք է նաև խոշոր տուգանք վճարի: