Կառավարությունում ես կարող եմ աշխատել միայն վարչապետ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Ես այս կառավարությունում կարող եմ աշխատել, թերեւս, միայն վարչապետ։ Այս մասին ասել է տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ (1993–1996 թթ) Հրանտ Բագրատյանը։
Նա Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկեց հիմնել ֆոնդային բորսա, որպեսզի ներդրողը գա, 5 ժամում գնի, ասենք, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը եւ հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերի, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ ՀՀ ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը տնտեսագետներ չեն, իսկ փոխվարչապետները, նրա խոսքով, կառավարելու համար հարմար կրթություն չունեն, իսկ «ստվերը» նվազելու փոխարեն ավելացել է։
Մանրամասն` տեսանյութում: