Ինչո՞ւ է Հանրայինը դրամահավաքը հեռարձակում առանց թարգմանության
Հայաստանի պետբյուջեից սնվող Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի դրամահավաքի ուղիղ հեռարձակումը հեռարձակում է առանց թարգմանության:
Դա կարելի էր հասկանալ, եթե այն հեռարձակվեր մեկ այլ, ասենք` մասնավոր հեռուստաընկերությամբ, բայց քանի որ Հանրային հեռուստաընկերության առաջին գործառույթը անդրադառնալն է Հայաստանի Հանրապետության հասարակության բոլոր շերտերին անխտիր, այս պարագայում անհասկանալի է:
ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է և դրա համար մեկ պատասխանատուն և տարածողը պետք է լիներ Հայաստանի պետբյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերությունը: