Երևանի Ներքին Շենգավիթ փողոցում երկհարկանի տուն է այրվում
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից փոխանցում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: