Վիգեն Սարգսյանը կտրել է տեսանյութում «անցանկալի» մասերը և հրապարակել մոնտաժված տարբերակը. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook - ի իր էջում գրել է.
«Քանի դեռ Վիգեն Սարգսյանի կողմնակիցները գոռում են «Ազատությամբ»՝ Սարգսյանի հաջողված ասուլիսի մասին, ինքը` նախկին ՊՆ նախարարը, մոնտաժել է տեսանյութը և հրապարակել մոնտաժված տարբերակը` հանելով «անցանկալի» մասերը և թողնելով կոնտեկստից կտրված հատվածներ:
Պարոն Սարգսյան, անցել են էն ժամանակները, երբ մարդիկ հավատում էին ձեր ստերին ու զուգահեռ իրականությանը: Համակերպվեք նոր իրականությանը»: