Ջրասամույրները դիտել են ինչպես է տղան ամուսնության առաջարկություն անում իր ընկերուհուն
Միջադեպը տեղի է ունեցել Սինգապուրում, երբ զույգին մոտեցած ջրասամույրների խումբը մի քանի րոպե հոտհոտել է սարսափած ապագա հարսնացուին, ով չի շարժվել կենդանիներին չվախեցնելու համար:
Մերի Լիստերը և Ջորդան Դոյլը իրենց հետ տարել էին լուսանկարչի, ով սինգապուրյան ջրասամույրների հետ զարմանահրաշ լուսանկար է արել, հաղորդում է BBC-ն:
- Ես երկար ժամանակ մատանին ինձ մոտ էի պահում: «Մերին պաշտում է ջրասամույրներին, և ես կարծեցի, որ դա հենց այն պահն էր, երբ անհրաժեշտ է առաջարկություն անել», - ասել է Դոյլը:
Անսպասելիորեն ամուսինների համար ամենապատասխանատու պահին, ջրից դուրս է եկել ջրասամույրների մի ամբողջ հոտ, հետաքրքրությամբ դիտելով թե ինչ է կատարվում: