Աղջիկը քաղցկեղի մասին իմացել է հարսանիքից 2 ամիս առաջ և ամուսնացել է հիվանդանոցում
Այս տարվա հունիսին 33-ամյա Սամանթա Վեբստերը հայտնաբերել է, որ վերջին շրջանում նա տառապում է սարսափելի հիվանդությամբ՝ վերջին փուլում գտնվող քաղցկեղով: Սամանթայի փեսացուն, 38-ամյա Ալեքը, որոշել է, որ ամեն գնով պետք է ամուսնանա իր սիրելիի հետ, զույգն ամուսնացել է աղջկա մահվանից վեց օր առաջ,- գրում է The Sun-ը:
Սամանթան և Ալեքը արդեն չորս տարուց ավելի է հանդիպում էին, սակայն պլանավորում էին շուտով ամուսնանալ, մինչև որ բժիշկները աղջկան ասացին, որ շուտով մահանալու է: Դրանց հետո Ալեքը որոշեց, որ ինքը պարտավոր է ամուսնանալ իր սիրելիի հետ:
Ցավոք, աղջկա հիվանդությունը շատ արագ էր զարգանում: Այնուամենայնիվ, սիրահարները որոշեցին չեղյալ չհամարել հարսանիքը, և բժշկական հաստատության աշխատակիցները նույնպես օգնեցին նրանց: