Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու... Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեց... Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանո... Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և... Եգիպտոսում անցկացված ծրագրավորման ոլորտի հեղի... Լիահույս եմ, որ հայ-սիրիական հարաբերություննե... 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բ... 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հ... Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը ... Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը քնն... Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղ... Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» նախաձ... Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպք... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի... Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «C... Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգայ... Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչե... Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին Տասնյակ հասցեներում լույս չի լինի Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կ...

ԲԴԽ անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում է հանդիսանալ «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ինչը հակասում է օրենսդրությանը։

Երվանդ Վարոսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետևանքով ձևավորված, մեղմ ասած, բացասական կարծիքները պատճառ հանդիսացան, որ փորձ կատարեմ հասկանալ այդ գործունեության թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հիմքերն ու պատճառները:
Մի քանի րոպե պահանջող առաջին փոքրիկ ուսումնասիրությունն իսկ բացահայտեց մի ապշեցուցիչ իրողություն, որը, սակայն զարմանալիորեն ոչ Բարձրագույն դատական խորհրդի, ոչ Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրությանը մինչ այժմ չի արժանացել:

Նախապես նշեմ, որ ստորև ներկայացվող փաստերը ձեռք են բերվել բացառապես հանրային մատչելիություն ունեցող բաց ռեսուրսներից, դրանց ձեռք բերումը որևէ էական ջանք չի պահանջել:

Որպես նախաբան ցանկանում եմ մեջբերումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքից, ինչպես նաև այդ օրենքի նախագծի վերաբերյալ «Վենետիկի հանձնաժողովի» կողմից ներկայացված առաջարկներից:

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի համաձայն (Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և նրա գործունեության երաշխիքները).

«Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:

 


Վենետիկի հանձնաժողովն իր հերթին (09.10.2017թ. առաջարկներ) հատկապես կարևորել է ԲԴԽ դատավոր և իրավաբան/գիտնական անդամների կարգավիճակների հավասարեցումը, որն ուղղակի և անմիջական ազդեցություն ունի դատարանի անկախության ապահովման գործառույթն իրականացնելու վրա: Հանձնաժողովը նշել է, որ կարգավիճակների տարբերությունը կվտանգի ԲԴԽ դատավոր և իրավաբան/գիտնական անդամների Սահմանադրությամբ երաշխավորված հավասարակշռությունը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ձևականորեն պահպանեն իրենց քվեարկության իրավունքը: Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը թիվ 10 կարծիքով առաջարկել է, որ ԲԴԽ դատավոր անդամները պետք է կապը պահեն իրենց մասնագիտության հետ և նրանք իրենց ժամանակի ոչ պակաս, քան 25 տոկոսը պետք է նվիրեն ԲԴԽ աշխատանքին, նմանապես իրավաբան գիտնականները չպետք է իրականացնեն ակադեմիական աշխատանքը նույն ծավալով ինչ ծավալով, որ իրականացրել են մինչև ԲԴԽ անդամ դառնալը: Նշվել է, որ լիովին հստակ չէ արդյոք իրավաբան-գիտնական անդամների պաշտոնը լրիվ դրույքով աշխատանք է, թե ոչ:

Այս հարցի սրությունը կայանում է նրանում, որ որոշ վարչական գործառույթներ, որոնք իրականացվում են դատական դեպարտամենտի կողմից, պետք է փոխանցվեն ԲԴԽ-ին և աշխատանքն ավելի ծանրաբեռնված է լինելու, Դատական օրենսգիրքը արգելում է ԲԴԽ ոչ դատավոր անդամին ներգրավվել որևէ վճարովի աշխատանքում, որից կարելի է ենթադրել, որ ԲԴԽ-ում աշխատանքն ամբողջական դրույքով է: Բացառություն է կազմում գիտական, կրթական, ստեղծագործական գործունեությունը: Սա նշանակում է, որ դատավոր անդամները կարող են ԲԴԽ-ին նվիրել ավելի քիչ ժամանակ, մինչդեռ ոչ դատավոր անդամները պետք է ԲԴԽ աշխատանքներն իրականացնեն ամբողջական աշխատաժամանակով:

Ակնհայտ է, որ օրենսդրական կարգավորման նպատակն է ապահովել ԲԴԽ անդամի կողմից իր պարտականությունների հավուր պատշաճի իրականացումը, ինչպես նաև նրա լիակատար օբյեկտիվությունն ու անկախությունը: Չի կարող միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնող կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամը լիարժեք կատարել իր պարտականությունները, ավելին՝ աշխատանքային կամ գործարար որևէ շահ ունեցող անձը չի կարող համապատասխանել անաչառության այն չափանիշին, որն անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների ու դատավորների անկախության երաշխավոր մարմնի անդամին:

Մասնավորապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամն արդյո՞ք կկարողանա ստորադասել իրեն պատկանող ընկերության տնտեսական շահը իր՝ որպես ԲԴԽ անդամի պարտականություններին, կամ արդյո՞ք այս կամ այն ընկերությանն առնչվող դատական վեճը լուծող դատավորը կկարողանա ցուցաբերել անհրաժեշտ անաչառություն, այն դեպքում, երբ այդ ընկերության սեփականատերը ԲԴԽ անդամն է, մի մարմնի անդամ, որը իրավասու է օրինակ Հանրապետության նախագահին առաջարկել նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծել դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, լուծել իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, լուծել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լուծել դատավորի լիազորությունների դադարեցման հարցը և այլն:

Սա է պատճառը, որ առկա է օրենսդրական արգելք առ այն, որ ԲԴԽ անդամն իրավունք չունի զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել նաև պարոն Հայկ Հովհաննիսյանը (86 կողմ ձայնով): Համաձայն հրապարակված կենսագրության Հայկ Հովհաննիսյանը «1999թ. արտոնագրվել է որպես փաստաբան և համալրել ՀՀ փաստաբանների պալատի շարքերը։ 2006թ. ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Այդ կարգավիճակում պրն. Հովհաննիսյանը Պալատի իր մյուս գործընկերների հետ միասին Հայաստանում փաստաբանական պրակտիկայի զարգացման և փաստաբանների դերի ամրապնդման լայնածավալ ծրագիր է սկսել:

Իր երկարամյա պրակտիկայի ընթացքում Հայկ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է հաճախորդներին ամենատարբեր և բարդ առևտրային վեճերի լուծման գործընթացներում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դատարաններում և միջազգային արբիտրաժում (ICC, LCIA, SCC, ICAC (Moscow):

2015թ.-ից Հայկ Հովհաննիսյանը հանդիսանում է նաև որակավորված հաշտարար և սնանկության գործերով կառավարիչ: 2016թ.-ին նա ընտրվել է Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ։ 2017թ.-ին Փարիզի Միջազգային Առևտրի Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային Արբիտրաժային Դատարանի անդամ (ICC IAC): Նույն տարում հիմնել և գլխավորել է «Հայաստանի արբիտրաժային միություն» ՀԿ-ն» (աղբյուրը՝http://iravaban.net/183363.html):

Ներկայացված կենսագրականից, սակայն, վրիպել է այն հանգամանքը, որ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականին հիմնադրել է «Հովհաննիսյան և գործընկերներ» ՍՊ ընկերությունը, որը 2018 թվականի ապրիլից վերանվանվել է «ՀԱՊ» ՍՊ ընկերություն: Մասնավորապես այդ ընկերության պաշտոնական կայքից (աղբյուրը՝ hap.am) տեղեկանում ենք, որ «Ընկերությունը հիմնադրվել և կառավարվել է 2013-ից՝ փորձառու փաստաբան Հայկ Հովհաննիսյանի կողմից»:

Թե ինչ գործունեություն է ծավալել պարոն Հայկ Հովհաննիսյանը մինչ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը, բացառապես նրա գործն է, մենք միայն կարող ենք հպարտանալ մեր նախկին գործընկերոջ արձանագրած հաջողություններով ու մաղթել նրան բազմապատկել դրանք:

Սակայն ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո պարոն Հայկ Հովհաննիսյանը պետք է որ իր գործունեությունն իրականացներ բացառապես օրենքի տառին համապատասխան՝ բացառելով շահերի բախման ցանկացած վտանգ ու հնարավորություն՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հանդիսանա դատարանների ու դատավորների անկախության երաշխավորը:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, սակայն, 19.11.2018թ. դրությամբ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականից հանդիսանում է «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը: Այսինքն շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ գործունեությունից ստանալ եկամուտ։

Եթե պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը զբաղվեր օրինակ ձկնաբուծությամբ, ապա այս ամենը կարելի էր քողարկել Հայաստանում մոդայիկ դարձած բաժնեմասի հավատարմագրային կառավարում կոչվող երևույթի տակ (Այս ոլորտը Հայաստանում այն աստիճան թերզարգացած է, որ ըստ էության իրենից ներկայացնում է ծածուկ ձեռնարկատիրական գործունեություն, երբ կառավարումը հանձնվում է մի ծանոթ-բարեկամի, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է)։

Բայց, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող ընկերությունը փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի տվյալների (hap.am) «ՀԱՊ» ՍՊ ընկերությունը առաջարկում է փաստաբանական ծառայությունների բավականին լայն սպեկտր, որը ներառում է նաև վստահորդներին բոլոր ատյանների դատարաններում՝ ներառյալ ՀՀ Վճռաբեկ դատարանում ներկայացուցչության ապահովում:

Ստացվում է մի իրավիճակ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամին պատկանող, փաստաբանական գործունեությամբ զբաղվող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում ներկայացուցչություն է իրականացնում: Այդ ընկերության մասնակցությամբ վեճեր են լուծում դատավորներ, ում նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների դադարեցման գործառույթ ունի այդ ընկերության սեփականատերը որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այս առումով խիստ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, 08.11.2018թ. Armlur.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում (տես մեկնաբանություն 2) ուղիղ մատնանշեցին, որ իրենց՝ որպես Սնանկության գործերով դատարանի դատավորներ ընտրությանը խոչընդոտել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը՝ ակնարկելով իր փաստաբան եղած ժամանակ այդ դատավորների կողմից իրեն ոչ հաճո վճիռների կայացումը: Այսինքն՝ ԲԴԽ այս անդամն անգամ ձևականորեն չի կարողանում քողարկել իր կողմնակալությունը։

Նման պայմաններում արդեն խիստ վտանգավոր է դառնում ինչպես փաստաբանական ընկերության սեփականատիրոջ ներկայությունը Բարձրագույն դատական խորհրդում, այնպես էլ այդ ընկերության կողմից Հայաստանի դատարաններում իրականացվող ներկայացուցչությունն ու դրա արդյունքում իրականացվող արդարադատությունը:
Այս ամենից հետո մնում է ոչ այնքան հռետորական հարց ուղղել Հայաստանի իրավապահ մարմիններին. արդյո՞ք նկարագրված իրավիճակը չի համապատասխանում կոռուպցիոն այն դրսևորումներին, որոնց դեմ պայքարի մասին մշտապես ճառեր ենք ունկնդրում տարբեր բարձր ամբիոններից»։

դիտվել է 1246 անգամ
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու... Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեց... Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանո... Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և... Եգիպտոսում անցկացված ծրագրավորման ոլորտի հեղի... Լիահույս եմ, որ հայ-սիրիական հարաբերություննե... 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բ... 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հ... Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը ... Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը քնն... Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղ... Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» նախաձ... Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպք... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի... Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «C... Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգայ... Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչե... Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին Տասնյակ հասցեներում լույս չի լինի Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan