Նախկին զինվորականը դատապարտվել է 5000 տարվա ազատազրկման
Գվատեմալայի դատարանը նախկին զինվորական Սանտոս Լոպես Ալոնսոյին դատապարտել է 5000 տարվա ազատազրկման՝171 մարդ սպանելու համար: Այս մասին հաղորդում է РИА «Новости»- ն:
Պատիժը նշանակվել է 30 տարի առաջ կատարված հանցագործության համար:
Դատարանը որոշել է, որ Ալոնսոն մեղադրվում է 1982 թվականին 171 մարդ սպանելու մեջ և յուրաքանչյուր զոհի համար (5130 տարի) դատապարտվեց 30 տարվա ազատազրկման, և ևս մեկ տարի անչափահասի առևանգման և սպանության համար:
Հաղորդվում է, որ նա քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է Դոս Էրրեսի գյուղում իրականացված կոտորածին: