Հնդկաստանում բացվել է փղերի առաջին հիվանդանոցը
Կլինիկան արդեն ընդունել է առաջին հիվանդներին: Կենդանիների պաշպանները և տեղացիները լավատեսորեն են ընդունել նոր անասնաբուժական կենտրոնի բացումը: Հետագայում այն պետք է դառնա զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված վայրերից մեկը:
Նշվում է, որ «Wildlife SOS» կազմակերպության աջակցությամբ հիմնված հաստատությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ ուլտրաձայնային և ռենտգեն սկաներներ, ծանր հիվանդներ բարձրացնելու համար նախատեսված հատուկ կշեռքներ, ինչպես նաև հատուկ տեսախցիկներ` մթության մեջ կենդանիներին հետևելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ փղերը հնդկական մշակույթի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում, վայրի կենդանիները տառապում են թունավորումներից և տարբեր դժբախտ դեպքերից: