Կրիշտիանու Ռոնալդուն հարսնացուի հետ պսակադրության վայր է փնտրում
33-ամյա Կրիշտիանու Ռոնալդուին, ով ամուսնության առաջարկ է արել իր 24-ամյա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսին, նկատել են Իտալիայի Թուրին քաղաքում Gran Madre di Dio եկեղեցու մոտ:
Երկրպագուներն անմիջապես եզրակացրել են, որ սիրահարները պսակադրության վայր են փնտրում: Հինավուրց եկեղեցին, որը հայտնի է «Իտալական աշխատանք» ֆիլմից, լիովին կարող է բավարարել հայտնի այցելուների ճաշակը: Գրում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ընտրյալը, ով պատրաստվում է հրաժեշտ տալ ամուրիի կյանքին՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսն է, որի հետ մարզիկը երկար ժամանակ է ապրում է և երեխաներ ունի: Զույգին տեսել են Լոնդոնում ճաշի ժամանակ, երկուսն էլ կրում էին Cartier-ի նշանադրության մատանիներ: