Այսօր 2017թվ. նոյեմբերի 21-ին զոհված երեք զինծառայողների մահվան տարելիցն է
2017թվ. նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ՝ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.), նաև ծանր վիրավորում էր ստացել մեկ զինծառայող:
Գեղամ Կորյունի Զաքարյանը ծնունդով Արմավիր մարզի Մուսալեռ համայնքից էր, ավարտել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախում։
Սարգիս Գուրգենի Աբրահամյանը ծնունդով Արարատի մարզի Մասիս քաղաքից էր։
Սարգիս Մհերի Մելիքյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։
2016թվ. հունվարին զորակաչվել է պարտադիր զինվորական ծառայության, 6 ամիս ծառայել Էջմիածնի ուսումնական զորամասում, որից հետո շարունակել Արցախի Մարտակերտի N զորամասում՝ որպես սակրավոր։
Երեք զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։