Երևան, 19.Մարտ.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
«Փաստ». Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպ... «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավ... «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա...

«Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց». Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի արտադրական ձեռնարկություններ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր:

Մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, որ առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Լավագույն ասելով նկատի ունեմ, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը: Ի՞նչ է պետք անել դրա համար.

1. Բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն: Գիտեք, հայտնի, վերջին տարիների ամենատարածված մեթոդն ընտրակաշառքն է, և Ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը շատ հստակ հանձնարարություն են ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ կոշտ հակազդեցության: Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից, որովհետև կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստության մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ և կանխարգելման, պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրն անպայման լուծի:

2.ՀՀ-ում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, որ ընդհուպ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատող մարդկանց, հիմնարկների ղեկավարներն իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքների ղեկավարներն իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոկրետ քվեարկության: Այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի Հայաստանում, որովհետև մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Ես ուզում եմ նաև իմ օրինակը բերել. ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, ընդ որում` դա եղել է ընդդիմադիր թերթ, ընդդիմադիր լրատվամիջոց, իհարկե, կոլեկտիվը շատ մեծ չի եղել, և չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ` պետք է այս մարդուն ընտրես: Կարծում եմ` սա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Քաղաքական պրոցեսի իմաստը հետևյալն է. քաղաքականությունը հրապարակային է, մարդիկ տեսնում են` ովքեր են թեկնածուները, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը կամ լսում են նրանց մեկնաբանությունները և կարող են որոշում կայացնել: Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն` որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա որևէ տեղում: Եթե դահլիճը հասանելի է որևէ քաղաքական ուժի համար, և օրենքով էլ դա նախատեսված է, պետք է մյուսների համար էլ հասանելի լինի: Հիմա եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, և հեռուստատեսային եթերը հավասարապես պետք է հասանելի լինի բոլորին: Ինտերնետի մասին չեմ ուզում ասել, որովհետև արդեն միջազգային կազմակերպությունները Հայաստանը դասել են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, և մենք այս ցուցանիշով գտնվում ենք աշխարհի առաջատար երկրների ցանկում, ինչը շատ ուրախալի է»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, առկա միտումներին, արձանագրված ցուցանիշներին և հետագա անելիքներին: Խոսելով տնտեսության կառուցվածքային փոփոխության կարևորության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հոկտեմբերին արձանագրվել է աճի դրական միտում. «Հոկտեմբերին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 3 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ակտիվության հաշվին, և այս ֆոնին նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12 տոկոս արտահանման աճ: Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց»:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի առանձին վերցրած գործոնները՝ կարկտահարություն, վնասատու միջատներ և այլն, էական ազդեցություն չունենան ոլորտային ցուցանիշների և ընդհանուր առմամբ այս ճյուղի զարգացման վրա:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նախ և առաջ խոսել է հակակարկտային գործող համակարգի արդյունավետության մասին՝ նշելով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է ուսումնասիրելու համար դրանց աշխատանքային ցիկլը և ներկայացնել եզրակացություն: «Այս պահին առկա տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ այդ կայաններն արդյունավետ կարող են աշխատել, եթե պատշաճ կառավարվեն: Մանավանդ եթե տեղական արտադրության են, և մենք շարունակենք զարգացնել այդ ուղղությունը, կխթանենք տեղական արտադրությունը և հակակարկտային արդյունավետ պաշտպանություն կունենանք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ոռոգման համակարգի խնդիրներին և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային ռեսուրսների պահպանման կարևորությունը և խոսել նախկինում իր կողմից հիշատակված «ստվերային այգիների» մասին: «Պարզվում է՝ Հայաստանում կան 20 հեկտարանոց այգիներ, որոնք 1996 թվականից ոչ մի կոպեկ չեն վճարել ոռոգման ջրի համար: Ես ասել եմ՝ կան «ստվերային այգիներ», որոնք հաշվառված չեն, և նաև սա է պատճառը, որ ոռոգման ջրի կորուստը մեր երկրում կազմում է 60-80 տոկոս: Սա աբսուրդ է, և այս խնդրին շատ արագ պետք է անդրադառնալ», – ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է փոքր ՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման հարցին՝ նշելով, որ մոտ 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նշված խնդիրների լուծումը կարևոր է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, և դրանց լուծումը գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում, քանի որ գյուղատնտեսությունը եղել է և մնում է ռազմավարական ճյուղ:

Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: «Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար», – ասել է վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է. «Տնտեսության զարգացման առումով մեր ռազմավարությունը մնում է նույնը` աշխատանքի խրախուսումը: Երկար տարիներ Հայաստանում խրախուսվել է աղքատությունը, որովհետև այն ժամանակ գործող քաղաքական համակարգին ձեռք է տվել, որ մարդիկ լինեն աղքատ և կաշառք վերցնեն: Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինի նա, ում ուզում է իշխանություն տեսնել ժողովուրդը: Սրա համար ՀՀ քաղաքացին պետք է լինի բարեկեցիկ, և մենք ուզում ենք քաջալերել աշխատանքը: Պետք է նպաստների համակարգը փոխենք այնպես, որ այն խրախուսի մարդկանց աշխատել, ոչ թե աղքատ մնալ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական փոփոխություններից հետո վերացվել են մենաշնորհները, անհավասար պայմանները, և այսօր չկա գործունեության որևէ տեսակ, որն արգելված է: Առաջիկայում բացվելու է շաքարի երկրորդ գործարանը, ստեղծվում են պայմաններ, որ մարդն արժանապատիվ աշխատանքով ապրի: «Աստվածաշնչում ասվում է` «քո քրտինքով վաստակիր քո հացը»: Այս տրամաբանության մեջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություներից հետո պետք է վերաձևակերպենք մեր անելիքները: Մենք փոքրաթիվ, բայց փոքր ժողովուրդ չենք: Մենք մեծ ժողովուրդ ենք, մեր առջև դնում ենք մեծ խնդիրներ և դրանց լուծման համար պետք է աշխատենք օր ու գիշեր` հանուն մեր երկրի, հանուն մեր երեխաների ապագայի: Մեր երեխաները պետք է ապրենք ազատ և երջանիկ Հայաստանում», – խոսքը եզրափակել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին, որոնք վերաբերում էին ոռոգման ջրի պահանջարկի ապահովմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, մշակութային ծրագրերի իրականացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզպետարանի և համայնքների միջև արդյունավետ աշխատանքային մթնոլորտի առկայությունը, որը կարևոր է առկա խնդիրների վերհանման, լուծման և զարգացման ուղղությամբ հետագա անելիքները քննարկելու առումով:

Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակում նաև այցելել է մարզի ձեռնարկություններ՝ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն և Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն:

Շրջայցի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է ներդրումային ծրագրերի ընթացքին, արտադրական ծավալներին և զարգացման հեռանկարներին:

Նշվել է, որ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունն ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: Ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր. ներկայում ընկերությունն ունի 32 աշխատատեղ: Արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, իսկ 2018 թվականին ընկերությունը սկսել է նաև ապրանքատեսակների արտահանումը Մոսկվա:

Իսկ Ապարանի ֆերմերային տնտեսության գործունեության վերաբերյալ կառավարության ղեկավարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ իրականացվել է 2 մլն եվրոյին համարժեք ներդրում, տնտեսությունն ունի 40 հազար թռչուն և 1000 գլուխ խոզ: Արտադրված հավկիթն իրացվում է տեղական շուկայում, իսկ խոզի մսի իրացումը նախատեսվում է որոշ ժամանակ անց:

Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել տնտեսության զարգացմանը, բիզնես գործունեության ընդլայնմանը միտված ծրագրերին:

դիտվել է 280 անգամ
«Փաստ». Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպ... «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավ... «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan