FIFA-ի էթիկայի հարցով կոմիտեի անդամը կոռուպցիայի կասկածանքով բերման է ենթարկվել
FIFA-ի էթիկայի հարցերով փոխնախագահ Սունդրա Ռաջուն ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով, գրում է «Советский спорт»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաջուն բերման է ենթարկվել Մալազիայի հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից Ցյուրիխից վերադառնալուց հետո, սակայն շուտով դատարանը ազատ է արձակել նրան, քանի որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:
Սունդրա Ռաջուն ՖԻՖԱ-ի էթիկայի հարցով կոմիտեի փոխնախագահ է նշանակվել անցած տարի: