Հայ տղամարդու սարսափելի ճակատագիրը. Интерфакс-ը նոր մանրամասներ է հաղորդում
"Интерфакс"-ի աղբյուներով՝ Հայաստանի քաղաքացի Մադրիդից արտաքսված Ալբերտ Եփրեմյանը հուսահատությունից ինքնաթիռի վրա խռովարարություն է արել, որով ժամանել է Մոսկվա, ինչից հետո էլ պետք է գնար Երևան: Ինքնաթիռը լքելուց հետո տղամարդը, նրա մասին տեղեկություն չի եղել, Ռուսաստանի սահմանը նա չի անցել: Հայտնում է գործակալությունը:
Տեսանկարահանող սարքերը ցույց են տվել, որ տղամարդը անցել է Մոսկվա-Երեւան չվերթի վայրէջքի ժամանակ օդանավակայանի դարպասից, գնացել է դեպի ավտոբուսը, բայց չի նստել, փոխարենը քայլերն ուղղել է դեպի թռիչքուղի:
Մինչև դարպասը տղամարդուն ուղեկցել են ոստիկանները, ովքեր համոզվել էին, որ նա անցել է տերմինալում վայրէջքի ընթացակարգով և գնացել դեպի ավտոբուս:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն ավելի վաղ հաստատել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը: