Բեռնատարների վարորդներն այսօր փակել էին Իրան-Հայաստան մայրուղին
Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի և իրանցի բեռնատարների միջև հավասար պայմանների ապահովումն էր, գրում է Aravot.am-ը:
Հայաստանցի վարորդներից մի քանիսը լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ ծավալով:
Վարորդները նաև նշել են, որ իրենց հետ հանդիպել է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և պահանջները խոստացել փոխանցել Սյունիքի մարզպետարան:
Մասնավորապես վարորդները պահանջել են, որ իրանցի վարորդները ևս Հայաստան մտնեն սահմանափակ դիզվառելիքով ու մեքենաները լիցքավորեն հայաստանյան լցակայաններում, ինչպես հայաստանցի վարորդների պարագայում է: