Վարչապետը Արագածոտնի մարզում խոսել է հեղափոխության դժվարությունների և տված արդյունքների մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակում այսօր ելույթ է ունեցել հանրության առաջ՝ խոսելով հեղափոխության, դրա դժվարությունների և տված արդյունքների մասին:
Փաշինյանն ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է եղել Հայաստանի բնակիչներին հավատ ներշնչել ապագայի նկատմամբ, քանի որ այսօր, առավել քան երբևէ, հենց դրա կարիքն ունեն մարդիկ: Իսկ թե ինչ վերաբերմունք կունենա հանրությունը կառավարության աշխատանքի նկատմամբ, ցույց կտան ընտրությունները: