Ցուցարարները բացեցին ճանապարհը
Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանողները, որոնք այսօր բողոքի ակցիա են իրականացնում զինգրքույկներում պատերազմին մասնակցության մասին նշումների հարցով, փակել էին Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան փողոց տանող ճանապարհը:
Ոստիկանները նրանցից պահանջում էին բացել ճանապարհը, չխանգարել երթևեկությանը, ցուցարարները ոստիկանության հետ ընդհանուր հայտարարի չէին գալիս, ասում էին` չեն բացելու ճանապարհը, քանի դեռ հանդիպում չի եղել իրենց հետ, իրենց հարցերին չեն պատասխանել:
Ակցիայի մասնակիցները, ի վերջո, որոշեցին բացել ճանապարհը, միմյանց հետ քննարկել իրավիճակը, ապա որոշում կայացնել:
Այժմ նրանք Կառավարության շենքի առջև են, սպասում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: