Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերի պաշտպանները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը
Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը՝ պահանջելով զինգրքույկներում նշում կատարել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու վերաբերյալ:
Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրնում՝ պահանջելով հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Արագածոտնի մարզում:
Լրագրողների հետ զրույցում խմբի ներկայացուցիչ Մանուել Մանուկյանն ասել է, որ խնդիրն առաջին հերթին բարոյական է: Այսինքն՝ իրենք ուզում են, որ զինգրքույկում նշվի պատերազմի մասնակից լինելու մասին: Երկրորդ՝ պատերազմի մասնակիցները կարող են դրա շնորհիվ ստանալ կրթական կամ այլ արտոնություններ: Եվ երրորդ՝ վիրավոր զինծառայողներ կան, ովքեր այդպիսով կարող են բուժում ստանալ: