Ամուլսարում ուսումնասիրությունները դեռ 2-3 ամիս կտևեն
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ փուլում է Ամուլսարի հետ կապված հարցի լուծումը:
«Ամուլսարի հետ կապված, կարծում եմ՝ վարչապետի պաշտոնակատարը շատ հանգամանալից ասել է, և այս պահին միջազգային ճանաչված փորձագետների կողմից իրականացվում է բնապահպանական վելուծություն և այդ պրոյեկտին կարող ենք անդրադառնալ միայն այն դեպքում, երբ կապացուցվի, երբ որևիցե ջրավազանային խնդիրներ չեն առաջանա: Իսկ ուսումնասիրությունները, կարծում եմ, դեռ 2, 3 ամիս կտևեն»,- ասել է Բաղրամյանը: