ՀՀԿ-ն պետք է կառավարության աշխատանքում դրականը նկատի, բացասականի մասին բարձրաձայնի. Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողի հարցին` 2019 թ. պետբյուջեի նախագծին Հանրապետականը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ, ասել է.
«Անկախ նրանից`այս բյուջեն կանցնի, թե չի անցնի վաղը, մեկ ամիս հետո այն կանցնի, ու դա կնշանակի, որ մենք խոչընդոտում ենք այս մեկ ամսվա աշխատանքին»,- ասաց նա:
Բաղդասարյանը շեշտեց` ՀՀԿ-ն պետք է կառավարության աշխատանքում դրականը նկատի, բացասականի մասին բարձրաձայնի, բայց իրենք չեն խոչընդոտելու կառավարության աշխատանքին:
«Կառավարությունը հրաժարական տված է, ո՞րն է իմաստը բյուջե չհաստատելու: Մենք որոշում ենք կայացրել, որ քննադատությամբ ասելու ենք բոլոր բացերը, որ կան, բայց չենք խոչընդոտելու և կողմ ենք քվեարկելու»,- նշեց խմբակցության ղեկավարը: