Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման. Ֆարմանյան
Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման: Այս մասին այսօր խորհրդարանում, մտքերի փոխանակման ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած մտահոգությանը ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի նկատմամբ, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Բայց հարցն այլ բանի մասին է: Եկեք լինենք անկեղծ և պարզ. Հայաստանը, որ անդամակցում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, դա Հայաստան-Ռուսաստան համագործակցության, որը նաև ռազմավարական նշանակություն է ՀՀ-ի համար, շարունակությունն է: Եթե մենք այդ պարզ ճշմարտությունը պետք է չդիտարկենք և այլ ակնկալիքներ ունենանք, ապա մեզ շատ հաճախ, անկախ քաղաքական իրավիճակից, կարող է սպասվել հիասթափություն»,- ասել է Ֆարմանյանը:
Պատգամավորն անհրաժեշտ է համարում խորացնել և ամրապնդել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները:
Նա նաև ասել է, որ դրան զուգահեռ պետք է նկատի ունենալ, որ տնտեսական ու ռազմական կազմակերպություններում տարբեր երկրներ փորձելու են առաջ տանել իրենց շահերը: