Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը
ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ գործող նախագծով ժամանակին սահմանվել է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և գործատուները 2 տարվա ընթացքում հանձնում են կառավարման լիազորված մարմնին, որը սկանավորում է և վերադարձնում գործատուին աշխատակցին վերադարձնելու համար:
Ըստ փոխնախարարի՝ այդ գործընթացն արդեն պետք է ավարտված լիներ, մինչդեռ այս պահին դեռևս 550 000 աշխատողի գրքույկի սկանավորման փոխարեն թվայնացվել է դեռևս 270 հազարը: «Առաջարկվում է խնդրո առարկա հանդիսացող ժամկետը երկարաձգել մեկ տարով, որպեսզի գրքույկները վերադարձվեն գործատուներին»,-ասաց նա: